Դարթմուտյան խորհրդաժողովը ի զորու է նպաստել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Կարեն Բաբուրյանը հանդիպում է ունեցել տարածաշրջանային հակամարտությունների Դարթմուտյան խորհրդաժողովի ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի համանախագահներ Վիտալի Նաումկինի եւ Հարոլդ Սոնդերսի հետ, որոնք տարածաշրջանային այցի շրջանակներում նախորդ օրը ժամանել էին Ստեփանակերտ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հյուրերին ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումները` ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը բարձր է գնահատել Դարթմուտյան խորհրդաժողովի ջանքերը հարեւան հասարակությունների միջեւ երկխոսության եւ փոխադարձ վստահության հաստատման գործում: Իր հերթին, նշել է Կարեն Բաբուրյանը, ղարաբաղյան կողմը հակամարտության մյուս կողմերի համաձայնության դեպքում պատրաստ է հաջորդ օրն իսկ ստորագրել այնպիսի մի պայմանագրի տակ, որով կողմերը կպարտավորվեն վերջ դնել փոխադարձ ատելության սերմանմանն ու իրենց կողմնակցությունը հայտնել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:



Զրուցակիցները երկուստեք հաստատել են հակամարտող կողմերի հասարակությունների ներկայացուցիչների մակարդակով ընթացող գործընթացի կարեւորությունը: Նշվել է, որ թեեւ Դարթմուտյան խորհրդաժողովի ձեւաչափը չի կարող որեւէ կերպ փոխարինել ԵԱՀԿ հովանու ներքո իրականացվող բանակցություններին, այն, այնուամենայնիվ, ի զորու է իր դրական ազդեցությունն ունենալ հակամարտության շուրջ ստեղծված մթնոլորտի վրա եւ նպաստել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---