Դ.Ֆրիդ. Ընտրությունները Հայաստանի կողմից իր պարտավորությունների կատարման առանցքային տեստն են

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգներն ակնկալում են, որ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները Հայաստանում 2007 եւ 2008 թթ. կհամապատասխանեն ազատ եւ արդար ընտրությունների միջազգային չափանիշներին: Այդ մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը: Իր ելույթում նա նաեւ անդրադաձել է այնպիսի տարածաշրջանային հարցերի, ինչպիսիք են հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, էներգետիկ անվտանգությունը եւ պատերազմը ահաբեկչության դեմ: Ըստ Ֆրիդի, Բուշի վարչակազմը լրջորեն է ընկալում հայկական կառավարության հավաստիացումներն այն մասին, որ ընտրությունները կլինեն ազատ եւ արդար: Ընտրությունները Հայաստանի կողմից մարտի 27-ին ստորագրած «Հազարամյակի մարտահրավերներ» համաձայնագրով իր պարտավորությունների կատարման առանցքային տեստն են»,-ասել է նա:



«Մենք պետք է հասնենք այդ նպատակին, պահպանելու համար մեր հարաբերությունները»,-ավելի վաղ ասել էր Ֆրիդը, ելույթ ունենալով Վաշինգտոնում Ամերիկայի Հայկական համագումարի ազգային խորհրդաժողովի մասնակիցների առջեւ: Նա պայմանագիրը անվանեց Հայաստանի կողմից տրված` առաջընթաց գրանցելու եւ ավելիին հասնելու կառավարման, տնտեսական ազատության եւ սեփական ժողովրդի շրջանում ներդում անելու խոսոտւմ: «Հայաստանն ունի ներուժ տարածաշրջանում առաջատար դառնալու համար, առաջընթաց գրանցելով ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում, որոնք համընթաց են տնտեսական աճին»,-ասել է Ֆրիդը:

Հիշեցնենք, որ Հայաստանը ստորագրեց «Հազարամյակի մարտահրավերներ» համաձայնագիրը` երկկողմ պայմանագիր, ըստ որի նրան 235 մլն դոլար կհատկացվի 5 տարի ժամկետով: Այդ միջոցները կուղղվեն գույղական ավտոճանապարհաշինությանը, ոռոգման համակարգի զարգացմանն ու դրենաժային աշխատանքներին, որոնք թույլ կտան ավելացնել գյուղական շրջանների ջրամատակարարման ծավալները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---