Ղարաբաղի շուրջ վեճի հանգուցալուծումը պետք է հանգեցնի հայ-թուրքական սահմանի բացմանը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոնումը մնում է ԱՄՆ արտաքին քաղաքականության առանցքային ասպեկտը: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը Նրա խոսքերով, ԱՄՆ-ն հիասթափված է առաջընթացի բացակայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Ռամբույեի հանդիպումից հետո: «Սակայն, վերջերս Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումներից հետո նախանշվեց առաջընթացի հնարավորություն 2006 թվականին»,-նշել է Ֆրիդը:



Դ.Ֆրիդը հերթական անգամ հաստատել է, որ ԱՄՆ-ն մտադիր չէ կարգովորումը պարտադրել Հայաստանին կամ Ադրբեջանին: «Սակայն, մենք հավանություն կտանք այն լուծմանը, որին կգան երկու կառավարությունները»,-ավելացրել է նա: Ֆրիդը հրաժարվել է մանրամասնել քննարկվող կարգավորումը, ասելով միայն, որ պետք է հարգել ԼՂ ժողովրդի կամքը եւ կան տարածքային ամբողջականության հարցեր:



«Ղարաբաղի շուրջ վեճի հանգուցալուծումը, որի արմատները նախկին Խորհրդային Միությունում են, պետք է հանգեցնի հայ-թուրքական սահմանի բացմանը: Հայաստան այցելելուց հետո, ես մեկնեցի Թուրքիա եւ կոչ արեցի թուրքական կառավարությանը բացել Հայաստանի հետ սահմանը որքան հնարավոր է շուտ»,-ասել է Ֆրիդը: Նա ասել է, որ կցանկանար տեսնել Կովկասի տնտեսական ինտեգրումը դեռեւս մինչեւ ԼՂ շուրջ հակամարտության կարգավորումը: «Դա լավ է ոչ միայն Հայաստանի համար, դա լավ կլինի նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի համար»,-ասել է նա:



Նշենք, որ Թուրքիան փակեց Հայաստանի հետ ցամաքային սահմանը 1990-1994 թթ. ԼՂ շուրջ զինված հակամարտության ժամանակ, ցուցադրելու համար համերաշխությունը Ադրբեջանի հետ, եւ դրանից հետո չի բացել այն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---