ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը չի կիրառվի Հայաստանի դեմ

PanARMENIAN.Net - Ամերիկյան օգնությունը նպատակ ունի օժանդակել Ադրբեջանին անվտանգության այնպիսի սպառնալիքներին դիմակայելու համար, ինչպես Իրանն է, այլ ոչ թե կիրառել դա Հայաստանի դեմ: Այդ մասին Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը: «Մեր օժանդակությունն Ադրբեջանին չի խոչընդոտում մեր աջակցությանը հայկական անվտանգությանը, եւ այն ուղղված չէ եւ չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակների համար»,-ասել է նա: Ֆրիդը նաեւ մտահոգություն է հայտնել Իրանի հետ Հայաստանի ընդլայնվող էներգետիկ կապերի առնչությամբ, նշելով, որ ԱՄՆ դիտարկում է ուղիներ, որոնք թույլ կտան պահպանել էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասի բոլոր երկրների համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---