1915 թվականի ողբերգությունը հսկայական մարդկային նշանակություն ունի, հայտարարել է Դենիել Ֆրիդը

PanARMENIAN.Net - ԱՄՆ դիրքորոշումը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ չի փոխվել: Մենք ցանկանում ենք հաշտեղում եւ խաղաղություն զարգացնել պատմության հասկացողության, այլ ոչ թե ժխտման հիման վրա: Այդ մասին Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը: «Մենք գտնում ենք, որ 1915 թվականի ողբերգությունը, սպանությունները հսկայական մարդկային նշանակություն ունեն, որի պատմական գնահատականը պետք է տրվի ոչ թե քաղաքական հիմքի, այլ քաղաքացիական առաջնորդների եւ գիտնականների ինքնավերլուծության հիման վրա»,-հայտարարել է Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, Թուրքիան պետք է վերապրի այն, ինչ շատ այլ երկրներ, ինչպես օրինակ Միացյալ Նահանգները իր սեփական պատմության ընթացքում` հետադարձ հայացք գցելով մեր անցյալի մութ կողմերի վրա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---