Գազի սակագների բարձրացումը առավելապես կազդի Հայաստանի բնակչության չունեվոր խավի վրա

PanARMENIAN.Net - «Գազի սակագների ազդեցությունը այդքան ահավոր չի լինի»,-նման կարծիք է հայտնել Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոջեր Ռոբինսոնը: Նա նշել է, որ ՀԲ հետազոտությունները Հայաստանի տնտեսության վրա գազի սակագների ազդեցության վերաբերյալ դեռեւս ավարտված չեն, ինչպես նաեւ Հայաստանի կառավարության բանակցությունները ռուսական կողմի հետ: Սակայն նա կարծիք է հայտնել, որ այնուամենայնիվ, սակագների բարձրացումը որոշակի ազդեցություն կունենա, սակայն ոչ այնքան ահավոր, ինչպես ակնկալվում է: Էական կլինի ազդեցությունը Հայաստանի բնակչության չունեվոր խավի վրա: Սակագների բարձրացումը էապես չի ազդի արտադրության վրա, քանի որ մեծ էներգատարությամբ ձեռնարկությունները կկիրառեն էներգիայի տնտեսաման ռեժիմ: Ռոջեր Ռոբինսոնը նշել է, որ գազի սակագների բարձրացումը չպետք է ազդի հանրապտեւթյուն ներկրվող ապրանքների վրա, եւ այդ կապակցությամբ նշել է, որ չի կարող ասել, թե ինչու են թանկացել շաքարավազն ու ցորենը, հաղորդում է «Ազգ» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---