Արթուր Բաղդասարյանը դրական է գնահատում Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վաճառքը

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը դրական է գնահատում Ռուսաստանի հետ գործարքը` Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վաճառքը: «Հրազդանի 5-րդ էներգաբլոկի վաճառքը պետք է դիտարկել համալիր փաթեթում»,-հայտարարել է նա Երեւանում լրագրողներին: Ա.Բաղդասարյանը կարեւորել է այդ գործարքը տնտեսական եւ սոցիալական նպատակահարմարության տեսակետից, քանի որ մինչեւ 2009 թվականը գազի սակագների բարձրացումը Հայաստանում էական չի լինի, իսկ էլեկտրաէներգիայի գների բարձրացում չի սպասվում: «Դա մեծ նշանակություն ունի Հայաստանի բնակչության եւ արդյունաբերական ձեռնարկությունների համար»,-ընդգծել է նա: Խոսնակը ավելացրել է նաեւ, որ հայ-ռուսական գործարքի արդյունքում մոտակա տարիներին Հայաստանի էներգետիկ ոլորտում կարվեն 600 մլն դոլարի ուղղակի ներդրումներ: «Մասնավորապես, Հրազդանի 5-րդ էներգաբլոկի շինարարությունն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ներդնել 150 մլն դոլար, այն դեպքում երբ Հայաստանը նման միջոցներ չունի»,-նշել է նա, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---