ԵԽԽՎ անդամներին բաժանել են «Ղարաբաղի մասին իրական փաստերի շարք» գրքի օրինակներ11 ապրիլի 2006 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 11-ին Ստրասբուրգում` Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում, Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաեւայի նախաձեռնությամբ, բաժանել են «Ղարաբաղի մասին իրական փաստերի շարք» գրքի օրինակներ: Գրքերը բաժանվել են ինչպես ԵԽ խորհրդարանական պատվիրակությունների անդամներին, այնպես էլ մամուլի ներկայացուցիչներին: Փաշաեւայի խոսքերով, այդ քայլով ադրբեջանական խորհրդարանական պատվիրակության անդամները ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում են պահում «Հայաստանի կողմից Ադբեջանի տարածքների օկուպացիայի փաստը»:ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության կողմից բաժանվող գիրքը ընդամենը անգլերեն լեզվով միջին չափի բգրոշյուր է` նկարներով: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտարարել է ԵԽԽՎ նիստերին հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերի համաձայն, բրոշյուրում կտրտված փաստեր են հավաքված, Հայաստանի` որպես ագրեսորի հասցեին հնչող մեղադրանքների հետ մեկ տեղ: «Այնտեղ խոսվում է հայ ահաբեկիչների, օկուպանտների մասին. ոչ մի նոր բան, այդ ամենի մասին բազմաթիվ անգամներ ասվել է ադրբեջանցիների կողմից ԵԽԽՎ-ում»,- նշեց Տիգրան Թորոսյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |