Իլհամ Ալիեւը ԱՄՆ այցի ընթացքում կքքնարկի Լեռնային Ղարաբաղի հարցը11 ապրիլի 2006 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցը ԱՄՆ, որը կսկսվի ապրիլի 28-ին, վաղուց էր ծրագրվում: Այցի շրջանակներում կողմերը եւս մեկ անգամ կքննարկեն երկկողմանի հարաբերությունների հարցեր: Այդ մասին հայտարարաել է ԱՀ նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը: Նրա խոսքերով, Ի. Ալիեւը ծրագրում է հանդիպել ԱՄՆ նախագահ Ջ. Բուշի, պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի եւ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի հետ: Ինչպես ասում է Հասանովը, հանդիպումների հիմնական հարցերը կլինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ Իրանի հետ հարաբերությունները:Նախագահ Ալիեւի աշխատակազմի ներկայացուցիչը քննադատեց ԵԱՀԿ ՄԽ գործնեությունը: «Եթե Ռուսաստանը, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը փակում են իրենց աչքերը «Հայաստանի ագրեսիայի» վրա, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի գոյությունը ոչ մի նշանակություն չունի: Բնական է, որ ԱՄՆ-ը չեն ցանկանում` պատերազմ սկսվի Հարավային Կովկասում, մենք եւս դա չենք ցանկանում: Մենք չենք ցանկանում նավթային եկամուտները ծախսել ռազմական կարիքների վրա: Սակայն մեր հողերի ազատագրման համար մենք կզոհենք ոչ միայն նավթային, այլեւ ընտանեկան եկամուտները: Կարեւոր է ազդել Հայաստանի վրա պատերազմի կանխման համար»,- նշեց նա: Ալի Հասանովը նշեց, որ չի կարծում, որ Իրանի հարցը կլինի հիմնականներից մեկը առաջիկա բանակցությունների ընթացքում: Նրա կարծիքով, ԱՄՆ-ը եւ Իրանը իրենք կկարգավորեն իրենց հարցերը: «Դա երկու երկրների ներքին հարցերն են: Մենք պահպանում ենք հարաբերությունները ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Իրանի հետ: Մեր երկրի քաղաքացիները սերտ հարաբերություններ են պահպանում Իրանի հետ»,- ասել է նա, հաղորդում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |