Թերի Դեւիսը անձնական համակրանք է տածում Ադրբեջանի հանդեպ

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Հայաստանը միանման պարտավորություններ են ստանձնել ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ միջոցներ է ձեռնարկում Եվրոպայի Խորհուրդը խնդիրը լուծելու համար, ապա երկու երկրների անդամակցումը մեր կառույցին դրանից շատ ավելին է: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարըԹերի Դեւիսը: ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է, որ եթե Ադրբեջանը փորձի լուծել ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով, ապա կոպտորեն կխախտի ԵԽ-ին անդամակցելիս իր ստանձնած պարտավորությունները: «Ես համոզված եմ, որ Ադրբեջանը կկատարի իր պարտավորությունները: Հակառակ դեպքում Բաքուն մեծ դժվարություններ կունենա»,-նշել է ԵԽ գլխավոր քարտուղարը: Անդրադառնալով գաղտնի բանտերի հարցին` Թ.Դեւիսը համոզվածություն է հայտնել, որ նման խնդիր Ադրբեջանում չկա: «Ես տեղեկություններ չունեմ այդ հարցի վերաբերյալ: Ես կարող եմ միայն ասել, որ ինչպես եւ ԵԽ անդամ մյուս երկրներին, ես խնդրեցի պատասխանել ԵԽ հարցաթերթիկի հարցերին նաեւ Ադրբեջանի կառավարությանը: Եվ ադրբեջանական կողմը պարտավոր է պատասխանել, քանի որ դա եւս կապված է իր ստանձնած պարտավորությունների հետ: Համոզված եմ, որ նախագահ Իլհամ Ալիեւը թույլ չի տա խախտել այդ պարտավորությունները»:



Ինչպես ասել է Թ.Դեւիսը, ԵԽ ներկայացուցչության բացակայությունն Ադրբեջանում կապված է նրա վերակազմավորման հետ, ինչը թույլ կտա բարձրացնել Բաքվում ԵԽ բյուրոյի աշխատանքի արդյունավետությունը: «Որոշումն արդեն կայացվել է: Կարճ ժամկետում ես կնշանակեմ իմ ներկայացուցչին: Նշանակման ժամանակ ես կղեկավարվեմ երկու հիմնական սկզբունքներով: Առաջինը, Ադրբեջանում մեր ներկայացուցիչը պետք է օրինակ ծառայի այլ երկրներում մեր բյուրոի աշխատակիցների համար: Երկրորդը, Ադրբեջանի հանդեպ իմ տածած անձնական համակրանքի պատճառով, այդ երկրում մեր բյուրոն պետք է պատշաճ մակարդակով աշխատի: Քանի որ այսօր ԵԽ ներկայացուցչությունը Ադրբեջանում դատարկ է, ես հատուկ ուշադրություն եմ հատկացնում այդ երկրին»,-նշել է Թերի Դեւիսը, հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---