Ռ. Սաֆարովի իրավապաշտպանը պատրաստվում է բողոքարկել Բուդապեշտի դատարանի վճիռը

PanARMENIAN.Net - Բուդապեշտի դատարանի` ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի նկատմամբ կայացրած դատավճիռը «անարդար» է: Այդ ամսին ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայատարարել է իրավապաշտպան Ադիլ Իսմայլովը: Դատավոր Անդրաշ Վաշկուտիի կայացրած դատավճռում նշվում է, որ Ադրբեջանի Զինված ուժերի սպա Ռամիլ Սաֆարովը դատապարտվում է ցմահ բանտարկության: Ա. Իսմայլովի խոսքերով, տվյալ վճիռը կարող է բողոքարկվել 30 տարի անց:



Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի «Դաշնակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Ռ. Սաֆարովը Պաշտպանության նախարարաության կողմից գործուղվել էր Հունգարիա 2004 թվականի հունվար-փետրվար ամիսներին անգլերեն լեզվի դասընթացներին մասնակցելու համար: Դասընթացների ավարտից մի քանի օր առաջ` փետրվարի 19-ին, նա կանցնահարել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Ռ. Սաֆարովն ու իր իրավապաշտպանը որոշել են բողոքարկել Բուդապեշտի դատարանի վճիռը, հաղորդում է Թրենդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---