«Միսս Իրաք» մրցույթի հաղթող հայ աղջիկներին ստիպում են հրաժարվել թագից

PanARMENIAN.Net - Անցած շաբաթ Իրաքում տեղի ունեցած գեղեցկության անդրանիկ մրցույթում հաղթած Թամար Գորեգյանը ստիպված է եղել հրաժարվել «Միսս Իրաք» տիտղոսից` մահմեդական արմատական խմբավորումներից ստացված սպառնալիքներից հետո: «Միսս Իրաք» հռչակված երկրորդ հայուհին` Սիլվա Սահակյանը նույնպես ստիպված է թաքնվել արմատականներից: Բաղդադում գաղտնիության պայմաններում անցկացված գեղեցկության մրցույթում առաջին տեղը նվաճած հայուհի Թամար Գորեգյանը 4 օր հետո մրցույթի կազմակերպիչներին է վերադարձրել իր թագը, քանի որ մահմեդական կազմակերպություններից բազմաթիվ սպառնալիքներ է ստացել: «Դու ոչ թե գեղեցկության, այլ անհավատների թագուհին ես», -֊ պնդել են ծայրահեղականները: Գորեգյանը ապաստան է գտել Հորդանանում, ինչից հետո «Միսս Իրաք» տիտղոսն առաջարկվել է երկրորդ եւ երրորդ տեղերը գրաված մահմեդական աղջիկներին, սակայն նրանք հրաժարվել են թագից: Ի վերջո, թագը բաժին է հասել գեղեցկության մրցույթում չորրորդ տեղը նվաճած Սիլվա Սահակյանին, որն այժմ նույնպես սպառնալիքներ է ստանում: Սիլվա Սահակյանը այժմ թաքնվում է, սակայն չի հրաժարվում «Միսս Իրաք» տիտղոսից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---