Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» ֆիլմը ցուցադրվել է PBS 348 հեռուստաալիքներով

PanARMENIAN.Net - Էնդրյու Գոլդբերգի «Հայոց ցեղասպանություն» ֆիլմը ապրիլի 17-ին ցուցադրվել է PBS-ի 348 հեռուստաալիքներով: Ֆիլմի ցուցարդրությունից առաջ հայտարարվել էր, որ ֆիլմի նկարահանումներին աջակցել են բազմաթիվ հայկական կազմակերպություններ եւ ընտանիքներ: Մեկժամանաոց վավերագրաման ֆիլմը պատմում է Թուրքիայում հայերի զանգվածային ոչնչացման մասին 1890-ական թվականներին Աբդուլ Համիդի իշխանավարության ժամանակ: Վերաբնակեցման պատրվակով 1915 թվականին հայերին ոչնչացնում էին կենտրոնական իշխանության որոշմամբ եւ հրամանով: Երիտթուրքերի ղեկավարները` Էնվեր-փաշան, Թալաաթ փաշան եւ Ջեմալ-փաշան կանգնեցին դատարանի առջեւ եւ մեղավոր ճանաչեցին իրենց հայերի հանդեպ ցեղասպանություն իրագործելու համար եւ դատապարտվեցին մահապատժի: Նշվում է, որ հայերի կոտորածը որակվում է որպես Ցեղասպանություն: Ֆիլմում իրենց տեսակետներն են հայտնում ԱՄՆ Մինեսոտայի համալսարանի դասախոս Թաներ Աքչամը, Միչիգանի համալսարանի դասախոս Ֆաթմա Մյուգե Գոյչեկը, պատմաբան Հալիլ Բերքթանը, որոնց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում տարբերվում է թուրքական պետության պաշտոնական տեսակետից:

Ներկայացվել են նաեւ Ստամբուլի եւ Արեւելյան Անատոլիայի շարքային քաղաքացիների կարծիքները, որոնք քրդերեն եր թուրքերեն փոխանցում են պապերից լսածը, ընդգծելով, որ դա հենց կոտորած է եղել: Իսկ թուրք երիտասարդները նշում են, որ Թուրիքայի պատմության մեջ, որը նրանք գիտեն, չկան տեղեկություններ Հայոց ցեղասպանության մասին, եւ «թուրք ժողովուրդը Ցեղասպանություն գործած ժողովուրդ չէ»:



Միեւնույն ժամանակ PBS-ի հեռուստաալիքների 65 տոկոսը ֆիլմի ցուցադրությունից հետո հեռարձակել են «կլոր սեղան» մի կողմից Պիտեր Բալաքյանի եւ Թաներ Աքչամի,. մյուս կողմից` Ցեղասպանության փաստը ժխտող Օմեր Թուրանի եւ Ջասթին ՄաքՔարտիի հետ:



Հիշեցնենք, որ տասնյակ հազարավոր հայեր ինչպես Ամերիկայից, այնպես էլ աշխարհի բոլոր երկրներից կոչ էին արել PBS-ին եւ նրա բաժանմունքներին չհեռարձակել «կլոր սեղանը», ընդգծելով, որ այդ փաստի իրողությունը չի կարող վիճակվել, հաղորդում է թուրքական «Մարմարա» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---