Թուրքիայի մուտքը ԵՄ ինքնաբերաբար կստիպի Անկարային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի մուտքը Եվրամիություն ինքնաբերաբար կստիպի Անկարային ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, հայտարարել է լրագրողներին Մոսկվայի քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի Ռազմական կանխագուշակման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանկովը: «Բացի այց խնդիրը, Թուրքիան այսօր իր հարեւանների հետ մի շարք չլուծված հարցեր եւ վեճեր ունի, այդ թվում եւ տարածքային»,- նշել է նա իր ելույթի ժամանակ այսօր Երեւանում կայացած «Կովկաս 2005» միջազգային կոնֆերանսի ժամանակ: Բացի այդ, Ցիգանկովի կարծիքով,Թուքրիան, ԵՄ մտնելու դեպքում, ստիպված կլինի վերանայել իր վերաբերմունքը Հայաստանի հետ սահմանի բացմանը, ինչպես նաեւ ադրբեջանցի զինվորականների կողմից Նախիջեւանի հայկական հուշարձանների զանգվածային ոչնչացման փաստի նկատմամբ, հաղորդում է «Նովոստի Արմենիի»-ն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---