Կանադայի վարչապետը շնորհավորել է ANCC-ին Օտտավայում գրասենյակ բացելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - Կանադայի վարչապետ Ստեֆեն Հարպերը շնորհավորական նամակ է հղել Կանադայի Հայկական ազգային կոմիտեին (ANCC) Օտտավայում ANCC գրասենյակ բացելու կապակցությամբ: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին ANCC-ում, Ս. Հարպերի ուղերձում, մասնավորապես ասվում է. «Կանադայի հայ համայնքը մեծ ներդրում է կատարում երկրի տարբեր բնագավառներում: Ձեր մշտական գրասենյակը երկրի մայրաքաղաքում կապահովի Կանադայի խորհրդարանի եւ կառավարության տեղեկացված լինելը տեղացի հայերի կարիքների մասին»: ANCC գրասենյակի բացման արարողությանը ապրիլի 25-ին ներկա էին ավելի քան 30 խորհրդարանականներ եւ սենատորներ:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---