Լոնդոնում ցուցադրվել են Լեռնային Ղարաբաղին նվիրված հայկական եւ ադրբեջանական ֆիլմեր

PanARMENIAN.Net - Ս.թ. մայիսի 17-ին Լոնդոնի համալսարանի Արեւելյան եւ աֆրիկյան ուսումնասիրությունների դպրոցում կազմակերպվել էր Լեռնային Ղարաբաղին նվիրված հայկական եւ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ֆիլմերի ցուցադրմանը հաջորդած քննարկումներին եւ հարց ու պատասխանին հրավիրված էին Պատերազմի եւ խաղաղության Ինստիտուտի աշխատակից, «Սեւ այգի` Հայաստանը եւ Ադրբեջանը պատերազմի եւ խաղաղության միջով» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը, BBC-ի համաշխարհային ծառայության լրագրողներ Մարկ Գրիգորյանը եւ Ֆամիլ Իսմաիլովը եւ Amnesty International կազմակերպության ներկայացուցիչ Լոուրենս Բրոերսը: Քննարկումները վարում էր Concilation Resources կազմակերպության Կովկասի ծրագրի ղեկավար Ջոնաթան Քոհենը: Ֆիլմերի ցուցադրմանը հաջորդեցին հայ եւ ադրբեջանցի ուսանողների, ինչպես նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերն ու մեկնաբանությունները: Ադրբեջանցի ուսանողների վերաբերմունքն առանձնանամ էր հայերի նկատմամբ առանձնահատուկ անհանդուրժողականության եւ ատելության դրսեւորումներով, ինչը մասնակիցների, հատկապես Թ. Վաալի կողմից քանիցս քննադատության ենթարկվեց:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---