Շուշիի բանալիները գտնվում են Թավրիզում, կարծում են Բաքվում 1 հունիսի 2006 - 16:50 AMT PanARMENIAN.Net - «Շուշիի բանալիները պետք չէ որոնել Ռուսաստանում, կամ ԱՄՆ-ում, դրանքն գտնվում են Թավրիզում: «Թավրիզի ազատագրումը պարսիկներից Ղարաբաղի ազատագրումն է»,-հայտարարել է Ադրբեջանի նախկին կրթության նախարար Ֆիրուդդին Ջալիլովը: «Ո'չ Ռուսաստանը, ո'չ ԱՄՆ-ն եւ նույնիսկ ոչ էլ Թուրքիան չեն ցանկանում, որ Հյուսիսային եւ Հարավային Ադրբեջանները միավորվեն: Անկասկած, պայքարել պետք է, սակայն նախապես այն պետք է կանոնակարգել: Միավորման մասին մեր կարգախոսները միայն կվնասեն: Ավելի լավ կլինի, եթե այժմ հնչեն Հարավային Ադրբեջանն ազատագրելու մասին կարգախոսները»,-նշել է Ֆ Ջալիլովը: Նրա խոսքերով, երկու շաբաթ շարոնակ Թավրիզում, Ուրմիայում, Մարաղայում եւ Իրանի այլ քաղաքներում ադրբեջանցի թուրքերը դուրս են եկել բողոքի ցույցերի Թեհրանի ռեժիմից ազատվելու կարգախոսներով: «Քանի դեռ ադրբեջանական իշխանությունները խուսափում են գնահատական տալ հարեւան երկրում ստեղծված իրավիճակին, նրանց փոխարեն դա մտադիր է անել ադրբեջանական ընդդիմությունը: Ադրբեջանի մի շարք ընդդիմադիր կուսակցություններ սատարել են Իրանի ադրբեջանցի թուրքերի ազգային-ազատագրական շարժմանը: Ավելին, նրանք ստեղծել են Հարավային Ադրբեջանի ազգային շարժման աջակցության հատուկ կոմիտե: Կոմիտեն հիմնել են Ադրբեջանի ազգային վերածննդի շարժումը, Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսը եւ «Հանուն միասնական Ադրբեջանի» հասարակական միավորումը»,-նշել է նա: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Տիգրան Ջրբաշյանը` միջազգային DevelopmentAid–ին. «Հիմնական ժողովրդագրական փոփոխությունների մեկնարկը տրված է» Ջրբաշյանն առանձնացրել է նաև զբաղվածության նորարարական ռազմավարության մշակման նախագիծը Evocabank-ը ներգրավել է 4 մլն դոլար responsAbility-ից Վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը |