Խումբ է ստեղծվելու Հարավային Կովկասի երկրների զարգացման վրա գլոբալիզացիայի ազդեցությունը հետազոտելու համար

PanARMENIAN.Net - «Միջազգային արժութային հիմնադրամը եւ Հարավային Կովկասը 21-րդ դարում» միջազգային կոնֆերանսն սկսել է իր աշխատանքները հունիսի 1-ին Թբիլիսիում` Վրաստանի Ազգային բանկի շենքում: Կոնֆերանսին մասնակցում են Հարավային Կովկասի երկրներում Միջազգային Վալյուտային հիմնադրամի, կառավարական կառույցների, Ադրբեջանի ու Հայաստանի Կենտրոնական բանկերի, ինչպես նաեւ հետազոտական ինստիտուտների ներակայցուցիչներն ու գործարարները:



Կոնֆերանսի բացմանը ելկույթ ունենալով` Վրաստանի Ազգային բանկի նախագահ Ռոման Գոցիրիձեն հայտարարել է, որ Հարավային Կովկասի յուրաքանչյուր երկրի տնտեսությունը հաջողությամբ զարգանում է: Այդ պատճառով կարեւոր է հետազոտել տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի փորձը, փոխանակել ինֆորմացիան եւ ընդլայնել համագործակցությունը:



Կոնֆերանսի ընթացքում ծրագրվում է աշխատանքային խումբ ստեղծել Հարավային Կովկասի երկրների զարգացման վրա գլոբալիզացիայի ազդեցությունը հետազոտելու համար: Խումբը հանձնարականներ կմշակի, որոնք կներկայացվեն տարածաշրջանի կառավարական կառույցներին: Կոնֆերանսի կազմակերպիչներն են հանդիսանում, հայկական, վրացական, ադրբեջանական «Կովկասյան ռեսուրսների ուսումնասիրման ԵՎրասիայի Հիմնադրամի կենտրոնները»` Վրաստանի Ազգային բանկի ու Հարավային Կովկասում ՄՎՀ ներկայացուցչությունների աջակցությամբ, հայտնում է Գռւզիա-Online-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---