Ադրբեջանը փորձում է վարկաբեկել Հայաստանին խաղաղ բնակչության աչքերում

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն, Հարավային Ադրբեջանում ծավալվող գործողությունները ճնշելու համար Իրանում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանը առաջարկել է «պաշտոնական Թեհրանին Հայաստանից զինուժ բերել»



Ադրբեջանը բազմաթիվ անգամներ ելույթ է ունեցել պրովոկացիոն հայտարարություններով, որոնք Հայաստանին խաղաղ բնակչության աչքերում վարկաբեկելու նպատակ են ունեցել: Սակայն տվյալ հայտարարությունը ուղղված է ոչ այնքան Հայաստանի, որքան Իրանի դեմ: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ին հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, Բաքվի մի շարք գործիչներ ցանկություն ունեն աշխարհին ներկայացնել Իրանը որպես մի երկիր, որը չի կարողանում ինքնուրույն լուծել իր ներքին ու արտաքին խնդիրները: «Իրականում, ամեն ինչ լրիվ այլ կերպ է: Առաջին հերթին, թուրքալեզու իրանցիների ելույթները հեռու են զանգվածային բնույթից, ինչպես դա ներկայացնում է Բաքվի մամուլը: Երկրորդ հերթին, Պիշեվարիի կամ Սատտար-խանի ավանտյուրների կործանումը եւս մեկ անգամ ապացուցում են, որ Իրանը ի վիճակի է ճնշել յուաքրանչյուր այլախոհություն, որը կարող է սպառնալ երկրի միասնությանը»,- նշել է նա:



Ինչ վերաբերում է թուրքալեզու իրանցիների այժմյան ելույթներին, ապա, քաղաքագետի կարծիքով, Ադրբեջանում անընդհատ բացատրություններ են փնտրում իրենց մեջ զանգվածայնության ու համախոհության բացակայության համար: «Մեկ հորինում են իբր Թեհրանի կողմից ստեղծված քրդական միավորումների մասին, մեկ էլ, հիմա հայերը ցանկանում են օգնել Իրանին: Գտնում եմ, որ դա պարզապես նշան է ԱՄՆ-ի համար. ահա, հայերը ցանկանում են օգնել Իրանին, որի հետ ԱՄՆ-ն ընկերացած չէ: Հայաստանն իրոք բարեկամական հարաբերություններ է պահպանում իր հարեւանի հետ: Սակայն մեր բանակը լրիվ այլ խնդիրներ ունի: Ի դեպ, Բաքվում շատ լավ տեղյակ են` ինչպես կարող է այն լուծել իր խնդիրները»,- ընդգծել է հայ փորձագետը:



Ինչպես հայտարարել է PanARMENIAN.Net ի թղթակցին ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, «2005 թվականի սկզբից Գեղամ Ղարիբջանյանը հանդիսանում է Հայաստանի փոխարտգործնախարարը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---