Հույները պատրաստվում են նախկին կարգավիճակը վերադարձնել Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարին

PanARMENIAN.Net - «Free Agia Sophia Council in America» կազմակերպությունը միջազգային կամպանիա է կազմակերպելու, որպեսզի Սուրբ Սոֆյան նորից ուղղափառ եկեղեցի դառնա եւ միեւնույն ժամանակ` աշխարհի բոլոր ուղղափառների Մայր Տաճարը: Այդ մասին հայտարարել է հունական ծագում ունեցող ամերիկացի քաղաքական գործիչ Կրիս Սպիրուն Մանհեթենում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Կրիս Սպիրուն ներկայացրեց «Ազատ Սուրբ Սոֆյա» կազմակերպության ծրագիրը, որն իր գործնեությունը ծավալում է քաղաքական, տնտեսական ու իրավական մակարդակներում: Նա նաեւ ընդգծեց, որ «խոսքը միջազգային շարժման մասին է, որը նախաձեռնվել է ԱՄՆ-ում, որն իր նպատակ ունի Կոստանդնուպոլսի Սուրբ Սոֆյիայի տաճարը նորից դարձնել գործող ուղղափառ եկեղեցու»:



Նա նշել է, որ Թուրքիայի կառավարությունը Սուրբ Սոֆյան անվանում եւ օգտագործում է որպես թանգարան, այնտեղ կազմակերպում է տեղական ու միջազգային առեւտրական ցուցահանդեսներ, նորաձեւության ցուցադրություններ: «Այստեղ կարելի է խոսել սրբատեղիի սրբապղծության ու անարգանքի մասին: Մենք կօգտագործենք բոլոր իրավական ու կրոնական միջոցները մեր նպատակին հասնելու համար»,- ընդգծել է Սպիրուն: Սպիրուն ասել է, որ գործողություններին զուգահեռ, որոնք իրականացվելու են ԱՄՆ-ում, ԵՄ-ում եւ կրոնական ազատությունների պաշտպանության կազմակերպություններում, շատ երկրների քաղաքական գործիչների ու հայտնի մարդկանց ստորագրահավք է կազմակերպվում, այնպես որ կազսմակերպության գործողությունները մեծ աղմուկ կհանեն: «Մահմեդականները վրդովվել էին Մոհամմեդի ծաղրանկարների պատճառով: Մենք էլ, մեր հերթին, պաշտպանում ենք աշխարհի բոլոր ուղղափառների համար խորհրդանիշ հանդիսացող տաճարում արարողություններ իրականցնելու իրավունքը: Ես կարծում եմ, որ հիմա հարմար պահ է, քանի որ Թուրքիան ձգտում է մտնել Եվրամիություն»,- ասել է ամերիկացի քաղաքական գործիչը, հայտնում է Greek.ru-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---