Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Ուելսը ներկայացնող պատգամավորների մեծամասնությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 5 հունիսի 2006 - 20:22 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Ուելսը ներկայացնող պատգամավարոների մեծամասնությունը ստորագրել է հայերի եւ ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը: «Սա պատմական օր է Ուելսի համար: Կասկած չկա, որ Ուելսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը եւ Ասորիների ցեղասպանությունը: Մենք կշարունակենք բողոքել Մեծ Բրիտանիայի Ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ, որը նա վարում է, ելնելով Թուրքիայի հետ հարաբերություններում տնտեսական շահերից: Մեր առաջնային խնդիրն է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը օրակարգ մտցնելը: Այս հարցի վրա չպետք է տաբու դրվի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններում: Մենք պնդում ենք, որ եվրոպական ընտանիք մուտք գործելու համար Թուրքիան պետք է վերադարձնի Հայաստանի հողերը»,-հայտարարել է Ուելս-Հայաստան միության ներկայացուցիչը:![]() ![]() Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |