Ուկրաինան Ադրբեջանին ռազմական տեխնիկա է վաճառում 6 հունիսի 2006 - 17:21 AMT PanARMENIAN.Net - 2005 թվականին Ուկրաինան Ադրբեջանին վաճառել է 25 հատ տանկ Տ-72, 2 ՀԶՄ-1, 11 հատ 9Ա52 եւ 23 հատ հրետանային սարքավորում: Այդ մասին հայտնվում է Ուկրաինայի կողմից ՄԱԿ-ին ներկայացված զեկույցում` աշախարհի երկրներին ռազմական տեխնիկայի վաճառքի վերաբերյալ: Աընդհանուր առմամբ, անցյալ տարի Ուկրաինան զինամթերքի ու ռազմական տեխնիկայի վաճառքից ստացել է $680 մլն.: Ռազմական տեխնիկայի էքսպորտում հիմնական տեղը զբաղեցրել են ավիացիան, զրահապատ տեխնիկան, հակաօդային պաշտպանության համակարգերը եւ ռադիոլոկացիոն սարքավորումները, հայտնում է ԱՊԱ-ն:Հիշեցնենք, որ 2006 թվականի մայիսի 24-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Կիրիչենկոն ընդգծեց, որ ինֆորմացիան` Ադրբեջան ռազմամթերք մատակարարելու վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում: «Ուկրաինան չի խառնվում երկրենրի միջեւ ծագած հակամարտություններին եւ զենք չի մատակարարում կողմերից որեւէ մեկին: Դա վերաբերում է ինչպես թեթեւ զինամթերքին, այնպես էլ տանկերին ու ինքնաթիռներին»,- ընդգծել է Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |