Ս.Լավրով. Մեզ անհրաժեշտ է լայն համագործակցություն հաստատել եւ փոխադարձ վստահություն ձեւավորել

PanARMENIAN.Net - «Ռուսաստանը կարեւորում է սեւծովյան տնտեսական համագործակցությունը»,-ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ուղերձում` հասցեագրված Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի 27-րդ ընդլայնված նիստի մասնակիցներին, որն անցնում է Հայաստանում: «Մեզ անհրաժեշտ է լայն համագործակցություն հաստատել եւ փոխադարձ վստահություն ձեւավորել: Դա հատկապես կարեւոր է մեր անկայուն աշխարհում: ՍԾՏՀ ԽՎ գործունեությունն, օգնում է, մասնավորապես, մասնակից երկրների օրինաստեղծ մարմինների աշխատանքին, երկրների ընդհանուր խնդիրների դեմ պայքարելու մեթոդների եւ համագործակցության ընդհանուր մեխանիզմների մշակմանը»,-ասվում է Ս.Լավրովի ուղերձում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---