ՍԾՏՀ ԽՎ-ի նախագահությունն առաջիկա 6 ամիսն անցնում է Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդանական վեհաժողովի նախագահությունն առաջիկա 6 ամիսն անցնում է Ադրբեջանին: ՄԾՏՀ ԽՎ հաջորդ նախագահ կդառնա Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ղեկավար Օկտայ Ասադովը: Այդ մասին որոշումն ընդունվել է Երեւանում կայացած ՍԾՏՀ ԽՎ Գլխավոր վեհաժողովի 27-րդ լիակազմ նիստի ժամանակ` ռոտացիայի սկզբունքի համաձայն:



Երեւանում անցնող լիակազմ նիստի աշխատանքներին մասնակցում են ՍԾՏՀ ԽՎ բոլոր անդամ-երկրների խորհրդարանական պատվիրակությունները` Ալբանիայից, Հայաստանից, Ադրբեջանից, Բուլղարիայից, Վրաստանից, Մոլդավիայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Սերբիայից ու Չերնոգորիայից, Թուրքիայից ու Ուկրաինայից: Դիտորդների դերում նիստի ժամանակ հանդես կգան Եգիպտոսի Ազգային ժողովի, ֆրանսիական խորհրդարանի, Գերմանիայի Բունդեստագի, Իսրայելի Կնեսետի, Սլովակիայի Ազգային միության եւ Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչները:



Նիստի աշխատանքներին մասնակցում են նաեւ ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրեզանտոպուլոսը, ինչպես նաեւ Սեւծովյան հետազոտությունների միջազգային կենտրոնի, սեւծովյան համալսարանների ցանցի, Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ ներկայացուցիչները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---