Հոգեւոր առաջնորդների համաշխարհային գագաթնաժողովին կքննարկվի Ղարաբաղյան հակամարտության հարցը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը կշոշափվի Հոգեւոր առաջնորդների համաշխարհային գագաթնաժողովին, որն սկսվել է Մոսկավոյւմ հուլիսի 3-ին: Այդ մասին հայտնել են Կովկասի մահմեդականների վարչությունում (ԿՄՎ): ԿՄՎ նախագահ շեյխուլիսլամ հաջի Ալլահշուքյուր Փաշազադեն, որ մասնակցում է գագաթնաժողովին, «աշխարհի բոլոր հոգեւոր առաջնորդներին միասնույթան կոչ կանի Ադրբեջանի օրինավոր գործի աջակցության հարցում»: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հնարավոր է, նաեւ քննարկվի Ալահշուքյուր Փաշազադեի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի հանդիպման ժամանակ, հայտնում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---