ԵՄ-ն շուտով կարող է Հայաստանին շուկայական տնտեսությամբ երկրի կարգավիճակ տրամադրել

PanARMENIAN.Net - Ծրագրվում է, որ Եվրամիությունը շուտով Հայաստանին շուկայական տնտեսությամբ երկրի կարգավիճակ կտրամադրի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ՀԱԿ եւ ԵՄ հետ համագործակցության մարմնի ղեկավար Վահագն Ղազարյանը: «Մեր կողմից այդ ուղղությամբ տարված աշխատանքը ավարտված ենք համարում, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն արդեն ներկայացվել են Եվրահանձնաժողով»,- ասել է նա` նշելով, որ մոտակա ժամանակներում, եվրոպական կողմի սահմանած ընթացակարգին համապատասխան, սպասվում է այդ կարգավիճակի շնորհումը, հայտնում են հայկական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---