Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ճեղքում է հնարավոր, հայտարարում են Բաքվում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ոչ մի կերպ չի ազդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների գաղտնիության վրա: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նրա խոսքերով, հուլիսի 17-ին` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ, հնարավոր է ճեղքում արձանագրվի հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն պնդել այդ մասին հնարավոր չէ: «Ադրբեջանի եւ Հայաստանի բանակցությունների սեղանին դեռ որեւէ կոնկրետ համաձայնեցված փաստաթուղթ չկա եւ այդ պատճառով որեւէ «շրջանակային համաձայնագրի» առկայության մասին հայտարարությունները վաղաժամ են»,- հայտարարել է Ազիմովը:



«Բանակցությունների ճանապարհի կեսին հայտարարություններ անելը սխալ է, քանի որ արդյունքում որոշակի թերհասկացում կլինի, եւ ինչպես արդեն երեւացել է, հակառակ կողմը փորձեց օգտագործել տվյալ հայտարարությունները»,- նշել է Ա.Ազիմովը:



Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել էր, որ G8-ի գագաթնաժողովի շրջանակներում Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին խոսելը վաղաժամ է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---