Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ները պատրաստվում են հերթական բանակցություններին, պնդում են Անկարայում

PanARMENIAN.Net - Թուրքիայի եւ Հայաստանի արտաքին գործոց նախարարությունների ներակայցուցիչները նախապատրաստություն են տանում բանակցությունների չորրորդ փուլի հարամար` երկու երկրների հարաբերությունների բարելավման առումով: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Նամիկ Թանը Անկարայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, նախորդ բանակցությունների երեք փուլերը ոչ մի արդյունք չտվեցին: «Եւ հիմա քիչ հույս կա, որ ինչ-որ առաջխաղացում կլինի: Վարչապես Ռեջեփ Էրդողանը, ծայրահեղական ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալը եւ երկրի խորհրդարանը հաստատում են Թուրքիայի առաջարկությունը միասնական հանձնաժողով ստեղծելու համար թուրք եւ հայ պատմաբաննհերի կազմով Հայոց ցեղասպանության հարցի ուսումնասիրության համար, իսկ հայկական կողմը, ընդհակառակը, ավելի է ուժեցարել պրոպագանդան Ցեղասպանության շուրջ»,- նշել է Թանը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---