Բաքվում գտել են ղարաբաղյան հակամարտության հարցում փոխզիջման հասնելու երեք մակարդակ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը կարգավորման փոխըմբռնելի մոդել գտնելու հիման վրա ենթադրում է փոխզիջման հասնելու երեք մակարդակ` 1) աշխարհաքաղաքական մակարդակով (ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ), 2) հակամարտող երկրների առաջնորդների մակարդակով, 3) այդ պետությունների քաղաքական վերնախավերի եւ հասարակության մակարդակով: Այդ մասին գրում է «Իրական Ադրբեջան» թերթը: «Եթե գործընթացն ընթանա կողմերի կամքի ազատ արտահայտության շրջանակներում եւ զուգահեռաբար երեք մակարդակներով, ապա հաջողությունը քիչ հավանական է: Սակայն եթե շարժումը հետեւողական լինի առաջին կետից մինչեւ երրորդը, փակ ռեժիմով եւ փոխզիջումների գնալու քիչ թե շատ արդարացի պարտադրմամբ, ապա հնարավոր է նաեւ որոշակի առաջընթաց»,-ասվում է հոդվածում: Ըստ հեղինակի, բանակցային գործընթացի տապալումը վերջին տարիներին պայմանավորված էր նրանով, որ արդեն առաջին մակարդակի վրա բացակայում էր աշխարհաքաղաքական փոխզիջումը: Եթե հաղթահարվի այդ խոչընդոտը (ենթադրենք, «ութնյակի» առաջիկա գագաթնաժողովում), ապա կմնա ամենադժվարը` համաձայնության բերել պետությունների ղեկավարներին եւ փոխզիջման նախապատրաստել երկու երկրների հանրությանը: «Տապալում հնարավոր է ցանկացած մակարդակում, նույնիսկ որեւէ որոշում կայացնելուց հետո, եթե այն կոպտորեն պարտադրված լինի եւ հավանություն չստանա հասարակության մեծ մասի մոտ կամ եթե կրկին խախտվի աշխարհաքաղաքական կոնսենսուսը տերությունների միջեւ: Այդ դեպքում նման լուծումը հազիվ թե երկարաժամկետ խաղաղություն ապահովի եւ լուծի խնդիրը»,-ընդգծում է թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---