Միջազգային հանրությանը ապակողմնորոշելու Բաքվի փորձերը չեն աջակցում երկկողմանի վստահությանը

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք հարցեր` Լեռնային Ղարաբաղի եւ հակամարտության կողմերի շփման գծի ընդհանուր դրության վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները շոշափել են նաեւ ադրբեջանական կողմի հաղորդագրությունների հարցը, ըստ որոնց ղարաբաղյան կողմը, իբր, հրդեհում է սահմանամերձ բնակավայրերը: Արկադի Ղուկասյանը նշել է, որ Միջազգային հանրությանը ապակողմնորոշելու Բաքվի հետեւողական փորձերը չեն աջակցում կողմերի հանրությունների երկկողմանի վստահությանը, հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---