Կալիֆորնիայում կարող է օրենք ընդունվել Հայոց ցեղասպոնության զոհերի ժառանգների կողմից ավանդների հետ ստացման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի Նահանգային ժողովի իրավական հարցերի հանձնաժողովը հունիսի 27-ին ընդունել է օրենք, որով իրավունք է տրվում Հայոց ցեղասպանությունից կենդանի մնացածներին եւ նրանց ժառանգներին հետ ստանալ Ցեղասպանության տարիներից ի վեր բանկերում մնացած ավանդները: Օրենքն ընդունվել է 6 կողմ եւ 1 դեմ ձայներով: Սպասվում է, որ այն Նահանգային ժողովի լիագումար նիստի քվեարկությանը կդրվի այս տարվա օգոստոսի 7-ին, որից հետո կուղարկվի նահանգապետի վավերացմանը: Նահանգային Սենատը այն արդեն հաստատել է: Օրինագծի հեղինակներն են սենատորներ Ջեքի Կանչելյան-Սպայերը եւ Չարլզ Փուչիկյանը, հայտնել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA):
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---