Նիժնի Նովգորոդ. Հայի սպանության համար սափրագլուխը դատապարտվել է վեց տարով

PanARMENIAN.Net - Նիժնի Նովգորոդի Սորմովի շրջանի դատարանում ավարտվել է ազգային թշնամանքի հիմքի վրա սպանություն կատարած երկու սափրագլուխների դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Պետք է նշել, որ սափրգալուխների կողմից կատարված սպանությունը Նիժնի Նովգորոդի համար հազվագյուտ, եթե ոչ եզակի դեպք է:

Անցյալ տարվա սեպտեմբերին, երեկոյան Հայաստանի ծագում ունեցող Թոմազ Ամարյանը եւ նրա ընկերը հանդիպել են հարբած դեռահաս սափրագլուխների, ովքեր նրանցից սիգարետ են խնդրել: Սափրագլուխների մեջ էին նաեւ Ռոմար Լավրենտյեւն ու Ալեքսանդր Բոյցովը: Հայ երիտասարդների մոտ սիգարետ չի եղել եւ, վախենալով բռնությունից, նրանք փախել են: Ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Լավրենտյեւը հետապնդել է նրանց, իսկ երբ նրանցից մեկը սայթաքել է, հասել է եւ դանակով տասնինը հարված է հասցրել. ստացված վերքերի արդյունքում Թոմազը մահացել է հիվանդանոցում:



Մեղադրյալների բնակարանների խուզարկման արդյունքում վերջիններիս` սափրագլուխների խմբավորմանը պատկանալու բազմաթիվ ապացույցներ են հայտնաբերվել. տեսաերիզներ, հատուկ բովանդակությամբ տետրներ եւ այլն: Դա հիմք հանդիսացավ ոստիկանության աշխատակիցների համար ենթադրելու, որ սպանությունը կատարվել է ազգային թշնամանքի հիմքի վրա:



Ալեքսանդր Բոյցովը մեղավոր է ճանաչվել ՌԴ ՔՕ 280 (ծայրահեղական գործողությունների հասարակական կոչեր) եւ ՌԴ ՔՕ 282 (ատելության կամ թշնամանքի սերմանում) հոդվածներով եւ դատապարտվել է 45 հազար ռուբլի տուգանքի: Երկրորդ մեղադրյալը` Ռոման Լավրենտյեւը, մեղավոր է ճանաչվել ՌԴ ՔՕ 105 հոդվածով (պանություն) եւ դատպարտվել է վեց տարվա ազատազրկության: Խմբավորման մյուս մասնակիցղները խուսափել են պատժից, հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---