Հռոմի պապը ներողություն է խնդրել մահմեդականներից

PanARMENIAN.Net - Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ը շաբաթ օրը ներողություն է խնդրել մահմեդական աշխարհից: Կաթոլիկների առաջնորդը խոստովանել է, որ աստվածաբանական դասախոսության մեջ արված մեջբերումը վիրավորում է մահմեդականների կրոնական զգացմունքները, իր հարգանքն է հայտնել նրանց դավանանքի հանդեպ եւ հույս է հայտնել, որ մահմեդականները կկարողանան հասկանալ իր խոսքերի իսկական նշանակությունը: Հիշեցնենք, որ Բենեդիկտ XVI-ը, հանդես գալով աստվածաբանական դասախոսությամբ Ռեգենսբուրգի համալսարանում Գերմանիայում հովվապետական այցի ընթացքում, մեջբերում է արել միջնադարյան մի ձեռագրից, որտեղ եղել են հետեւյալ բառերը` «Դիտարկելով, թե ինչ նոր բան բերեց Մուհամմեդը, մենք կտեսնենք միայն չարիք եւ անմարդկայնություն, այդպիսին է նրա կոչը հավատը սրով տարածելու վերաբերյալ»: Պապի ելույթը հարուցել է կրոնական գործիչների վրդովմունքը եւ բողոքի ալիք բարձրացրել մահմեդական աշխարհում», հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---