Թուրքիան մտադիր է օրենք ընդունել «Ալժիրում Ֆրանսիայի կողմից իրականացված ցեղասպանության մասին»

PanARMENIAN.Net - Թուրքիայում Գալատասարայ հրապարակում տեղի է ունեցել հանրահավաք «Կանգ առ, Ֆրանսիա: Հայոց ցեղասպանությունը կեղծիք է» խորագրով: Չնայած, որ հանրահավաքը նախատեսվում էր անցկացնել Ստամբուլում` Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության առջեւ, ոստիկանությունը թույլ չի տվել մոտենալ հյուպատոսությանը: Հանրահավաքում ելույթ ունեցած Աշխատանքային կուսակցության նախագահ Դոգու Պերինջեկը մեղադրեց Էրդողանի կառավարությանը թուրք ոստիկաններին «ֆրանսիական բարիկադներում» տեղակայելու համար: «1915 թվականին մեր դեմ հանդես եկած Ֆրանսիան 5 հազար զինվոր թողեց Ադանայում, Անտիպում, Մարաշում: Եթե հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն ընդունի ցեղասպանության մասին օրենքը, ապա հոկտեմբերի 13-ից բոյկոտի կենթարկվի ֆրանսիական արտադրանքի վաճառքը: Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն ընդգծեց, որ Ֆրանսիայի միջամտությունը Հայոց ցեղասպանության լուծման հարցին կվնասի իրեն, եւ հաղորդել է, որ եթե օրենքն ընդունվի, ի պատասխան կձեռնարկվեն ծայրահեղ միջոցներ: Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ցեղասպանության մասին օրենքի ընդունումը լրջորեն կվնասի երկու երկրների հարաբերություններին: Ա.Գյուլը հայտարարել է, որ ֆրանսիական ընկերություններին կարգելվի մասնակցել բոլոր միջազգային մրցույթներին, որոնք նախատեսվում են Թուրքիայում ատոմակայանի կառուցման եւ ռազմական ուղղաթիռների գնման վերաբերյալ:



Թուրքիայի Գերագույն ժողովրդական ժողովի արդարադատության հանձնաժողովը հոկտեմբերի 11-ին կքննարկի մի օրինագիծ, ըստ որի անցյալ դարի 60-ական թթ. 250 հազար խաղաղ մահմեդականների ոչնչացման փաստը Ֆրանսիայի կողմից Ալժիրում ռազմական գործողության արդյունքում ճանաչվում է ցեղասպանություն: Եթե հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրենք ընդունի Հայոց ցեղասպանության մասին, հաջորդ օրը Թուրքիայի խորհրդարանը պաշտոնապես կհաստատի Ֆրանսիայի կողմից Ալժիրում գործած ցեղասպանությունը: Ըստ այդ նախատեսվող օրինագծի, այն արտահայտության համար, թե «Ֆրանսիան ցեղասպանություն չի գործել Ալժիրում», որպես պատիժ կսահմանվի մինչեւ 3 տարվա ազատազրկում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---