Թուրքիայի եւս մեկ գրող մեղադրվում է ՔՕ 301-րդ հոդվածը խախտելու համար

PanARMENIAN.Net - Թուրքիայում «թուրք ազգի արժանապատվությունը վիրավորելու» մեղադրանքով դատվում է կին գրող Իպեկ Կալիսլարը: Մեղադրյալը թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կնոջ մասին կենսագրական գրքի հեղինակն է: Օգոստոսին Անկարայի դատարանը արդարացրեց մեկ այլ կին գրողի` Էլիֆ Շաֆաքին, որը մեղադրվում էր Թուրքիայի ՔՕ նույն` 301-րդ հոդվածով: Նա մեղադրվում էր այն բանի համար, որ իր գրքում օգտագործել էր «Հայոց ցեղասպանություն» բառերը: Եվրոպական հանձնաժողովը պահանջում է հանել այդ հոդվածը օրենսգրքից որպես Թուրքիայի ԵՄ անդամակցության քննարկման նախապայման: Այս մասին հաղորդում է «Երկիր» թերթը, հղում անելով «Ազատություն» ռադիոկայանին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---