Բելառուսական եւ հայկական ընկերություններին հանձնարարություն է տրվել ակտիվացնել երկկողմանի առեւտուրը23 հոկտեմբերի 2006 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի եւ Հայաստանի կառավարությունները պատրաստ են բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել երկկողմանի առեւտրատնտեսական համագործակցությունն ակտիվացնելու համար: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` Երեւանում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի կառավարության ղեկավար Սերգեյ Սիդորսկու հետ ունեցած բանակցությունների արդյունքի հիման վրա տված մամլո ասուլիսի ժամանակ: Հայ վարչապետի խոսքերով, երկու երկրների կառավարությունների գլխավոր նպատակը «գործնական շրջանների փոխշահավետ համագործակցության համար պետքական մթնոլորտ» ստեղծելն է: Նա տեղեկացրել է, որ առեւտրատնտեսական հարաբերությունների հարցով երկկողմանի հանձնաժողովի անդամներին կոնկրետ հանձնարարություններ են տրվել Բելառուսի եւ Հայաստանի նախագահների առաջադրած խնդիրների կարգավորման համար:Իր հերթին, բելառուսական կառավարության ղեկավարը գոհունակություն հայտնեց հայկական կողմի հետ բանակցային գործընթացի կապակցությամբ: Սերգեյ Սիդորսկին դրական է գնահատել այն փաստը, երկկողմ ապրանքաշրջանառության ծավալն ընթացիկ տարվա 5 ամիսների ընթացքում գերազանցել է անցյալ տարվա ցուցանիշը: Ապրանքաշրջանառության աճը 37 տոկոսով Բելառուսի վարչապետը լավ ցուցանիշ է համարում: Սակայն, նրա կարծիքով, տվյալ ցուցանիշը չի կարող բավարարել կողմերին, քանի որ չի համապատասխանում նրանց հնարավորություններին: Այս կապակցությամբ, Սերգեյ Սիդորսկին հայտնել է, որ բելառուսական եւ հայկական ընկերություններին հանձնարարություն է տրվել ակտիվացնել երկկողմանի առեւտուրը: Նա նշել է, որ այդ նպատակին են ծառայելու այսօր ստորագրված փաստաթղթերը, ինչպես նաեւ վաղը ստորագրվելիք փաստաթղթերը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |