ՀՀ կառավարությունը հավանություն կտա «ՎիմպելԿոմ» ընկերության կողմից «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի ձեռքբերման գործարքին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հավանություն կտա հունական OTE եւ ռուսական «ՎիմպելԿոմ» ընկերությունների միջեւ գործարքին` «ԱրմենՏել» հայկական հեռահաղորդակցության ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսի վաճառքի վերաբերյալ: Այդ մասին նոյեմբերի 6-ին հայտարարել է Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար, հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք պետք է ծանոթանանք գործարքի պայմաններին եւ բաժնետոմսերի գնին»,- նշել է նա: Մեկնաբանելով ռուսական կողմին փոխանցվող ռազմավարական նշանակության օբյեկտների քանակի աճի վտանգավորության վերաբերյալ շրջանառվող կարծիքը` նախարար Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի ռազմավարական օբյեկտներում ռուսական կապիտալի աճը վտանգավոր չէ, քանի որ Ռուսաստանը երբեք չի չարաշահել տնտեսական լծակները, հայտնում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---