Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի ՆԱՏՕ ԽՎ նստաշրջանին Քվեբեքում

PanARMENIAN.Net - Հայաստանի պատվիրակությունը պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արամայիս Գրիգորյանի գլխավորությամբ կմասնակցի նոյեմբերի 13-17 Քվեբեքում (Կանադա) կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջանին: Արամայիս Գրիգորյանի խոսքերով, նստաշրջանի ընթացքում քննարկվելու է բրիտանացի խորհրդարանական Ֆրենք Կուկի զեկույցը Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի դերի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ հայկական կողմը արդեն ներկայացրել է մի շարք դիտողություններ եւ առաջարկներ, որոնք, ըստ Արամայիս Գրիգորյանի, թույլ կտան «զեկույցը մոտեցնել օբյեկտիվ իրականությանը»: Արամայիս Գրիգորյանը նշել է, որ «մենք միանշանակ կողմ ենք Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ կապերի հետագա ամրապնդմանը»: «Մենք լիարժեք եւ սերտ համագորժաքցում ենք ՆԱՏՕ-ի հետ, եւ մեր համագործաքցությունը երկարատեւ բնույթ է կրում»,- հայտարարել է խորհրդարանականը: Արամայիս Գրիգորյանը ասել է, որ վերջերս Երեւանում բացված ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնը ապացուցում է Հայաստանի շահագրգռվածությունը Դաշինքի հետ կապերի ընդլայնացման եւ խորացման մեջ, հայտնում է Մեդիամաքսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---