Բեռլինում տեղի է ունեցել Հայաստանի դեսպանատան նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Բունդեսթագի խոսնակ Նորբերտ Լամերտը նոյեմբերի 15-ին մասնակցել են Բեռլինում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացմանը: Արարողությանը մասնակցել են նաեւ Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, Գերմանիայի քաղաքական եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամեր: Իր ելույթում Վարդան Օսկանյանը խորհրդանշական է անվանել այն փաստը, որ Հայաստանի դեսպանության նոր շենքը բացվել է Եվրոպական Հարեւանության Քաղաքականության շրջանակներում Հայաստանի Գործողությունների ծրագրի ստորագրումից մի քանի օր անց: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային այցը Գերմանիա այսօր կշարունակվի: Օրվա երկրորդ կեսին Ռոբերտ Քոչարյանը հանդիպում կունենա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ եւ ելույթ կունենա Բերտելսմանի հիմնադրամում «Անկախության 15 տարի` Հայաստանի ճանապարհը դեպի ժողովրդավարություն» զեկուզումով, հաղորդում է «Մեդիամաքսը»:
 Ուշագրավ
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին