ԵԱՀԿ ՄԽ. Կոսովոյի հարցի կարգավորումը այսպես թե այնպես կազդի Ղարաբաղյան գործընթացի վրա

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Մինսկի խմբի համանախագհները հուսով են, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը կկայանա արդեն ամենամոտ ապագայում: «Մենք հուսով ենք, որ այդ հանդիպումը կկայանա արդեն նոյեմբերի 28-ին Մինսկում` ԱՊՀ համաժողովի շրջանակներում»,- ասել է Մինկսի խմբի ռուսական կողմի համանախագահ Յուրի Մերզլյակովը: Հինգշաբթի օրը Մինսկի խմբի համանախագահները ելույթ են ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի (Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան) առջեւ: Ինչպես նշել է ռուս համանախագահը, «ընթացիկ տարին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով պայմանավորվածությունների հասնելու համար հնարավորությունների եզակի պատուհան է»: Նրա խոսքերով, այս տարվա սկզբում երկու կողմերն էլ բազմաթիվ անգամներ հայտարարել են այն մասին, որ երբեք այսքան մոտ չեն եղել համաձայնությանը:

«Այդ պատճառով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համար ողբերգական կորցրած շանս կլիներ, եթե նրանք թույլ տան այդ պատուհանը փակվի մյուս տարվա սկզբում` առանց համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի հարցով ապագա համաձայնագրի գոնե հիմնային սկզբունքները»,- նշել է Մերզլյակովը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ մոտենում են «2007-2008 հերթական ընտրական շրջանները, սկզբում Հայաստանում, ապա` Ադրբեջանում»: «Մենք արդեն ունեցել ենք բանակցությունների վրա ընտրությունների բացասական ազդեցության փորձը»,- ասել է ռուս համանախագահը:



Խոսելով Կոսովոյի հարցի լուծման հնարավոր ազդեցության մասին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա` նա ընդգծել է, որ «բոլոր հակամարտություններն իրենց յուրօրինակություններն ունեն»: «Սակայն Կոսովոյի հարցի կարգավորումը այսպես թե այնպես կազդի ԵԱՀԿ տարածքի այլ հակամարտությունների կարգավորման գործընթացի վրա, այդ թվում եւ Լեռնային Ղարաբաղի»,- նշել է Մերզլյակովը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---