Վաշինգթոնը փորձում է կանխել Թուրքիայի եւ ԵՄ միջեւ բանակցությունների ընդհատումը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ակտիվացնում են Բրյուսելի հանդիպումները Թուրքիայի եւ ԵՄ բանակցությունների հնարավոր հետաձգման կապակցությամբ: ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով խորհրդական Դենիել Ֆրիդի այցելությունից հետո հոկտեմբերին, Բրյուսել ժամանեց պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: Ապա ծրագրվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Եվրոպայի հարցերով բյուրոյի տնօրեն Դուգլաս Սիլիմանի այցը: «Վաշինգթոնը փորձում է կանխել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների ընդհատումը: ԱՄՆ-ը դեմ են հանդես գալիս բանակցությունների ընդհատման վերաբերյալ ավստրիական առաջարկին եւ համոզում են շարունակել դրանք: ԱՄՆ-ը հավատում են, որ կիպրոսյան հարցը կարող է մասամբ լուծվել նոյեմբերի վերջում` ԵՄ-ում Ֆինլանդիայի նախագահության ընթացքում»,- գրում է Zaman թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---