The Economist. Հայաստանը հավանաբար տիրապետել է վերելքի արվեստին

PanARMENIAN.Net - Չնայած պատերազմին, նրան ուղեկցող տնտեսական ճգնաժամին, եւ դրանից մի քանի տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժին, Հայաստանը, կարծես թե, տիրապետել է թռիչք կատարելու արվեստին` ծանրագույն ճգնաժամին հաջորդել է վերելքը: Ինչպես գրում է անգլիական «The Economist» թերթը «Վերելքի արվեստը` կովկասյան տարբերակ» հոդվածում, Հայաստանն ունի մի առավելություն, որից զրկված է նույնիսկ Վրաստանը, հակառակ իր արեւմտամետ կողմնորոշմանը: Մեկ շնչի հաշվով Հայաստանը ամերիկյան օգնություն ստացող խոշորագույն շահառուն է, ի շնորհիվ ազդեցիկ հայ համայնքի ԱՄՆ-ում, որը շատ լավ է հիշում 1915թ. ջարդը: Թեպետ, այդ ամերիկյան օգնությունը բոլորովին էլ չի շփոթեցնում Ռուսաստանին, որը ռազմակայան ունի երկրում: Որոշ ուժեր Ռուսաստանում ցանկանում են, որ Վրաստանի հետ հակամարտության հարցում Հայաստանը բռնի իրենց կողմը, հնարավոր է, նույնիսկ հուզումներ կազմակերպի այնտեղ բնակվող հայ փոքրամասնության շրջանում: «Մենք հրաժարվում ենք ընտրություն կատարել Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ»,- նշում է ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Եվ դա պարզ է` Վրաստանի հետ հարաբերությունների վատթարացումը Հայաստանի համար հավասարազոր է ինքնասպանության:



Սակայն, գտնում է թերթը, Կրեմլի ազդեցությունը երկրում աճում է: Ռուսական ընկերություններն արդեն կառավարում են էներգետիկ ոլորտը, եւ ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը այլ բնագավառներում: Վ.Օսկանյանի խոսքերով, «այսօր մենք շատ բանի կարիք ունենք», որպեսզի մտածենք ապագա վտանգների մասին: Բացի այդ, աճող նավթագազային եկամուտների պատճառով Բաքուն իրեն վստահ, նույնիսկ ռազմատենչ է պահում, սպիտելով Հայաստանին մերձենալ Ռուսաստանի հետ:



«Ամերիկայի շահագրգռվածությունը Կասպից տարածաշրջանը Միջերկրականի հետ կապող խողովակաշարերում, որոնց երթուղիներն անցնում են Հայաստանի սահմանների մոտով, նշանակում է, որ եթե վերսկսվի պատերազմն Ադրբեջանի հետ, նրա արձագանքը կտարածավի Կովկասի սահմաններից շատ այն կողմ: Բանակցությունները Ղարաբաղի շուրջ միջազգային միջնորդությամբ այսպես թե այնպես ընթանում են, Վ.Օսկանյանը հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ եւ արեւմտյան դիվանագետները ցանկանում են լավատեսություն ցուցադրել: Սակայն հակամարտության կարգավորումը, կամ թեկուզ ժամանակավոր համաձայնագիրը, որը թույլ կտար երկու երկրներին վերսկսել նորմալ առեւտրայի հարաբերությունները, գրեթե անհնար է թվում: Բաժանարար գծի վրա պարբերաբար փոխհրաձգություն է տեղի ունենում»,-գրում է թերթը, հաղորդում է «InoCMI»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---