Իրան-Հայաստան գազատարի շահագործումն իրականացնելու է «ՀայՌուսգազարդ»-ը22 դեկտեմբերի 2006 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Իրան-Հայաստան գազատարի կառուցման աշխատանքները կավարտվեն մինչեւ ընթացիկ տարվա վերջ, ինչից հետո փորձարկման աշխատանքեր են տարվելու, իսկ իրանական գազը արդեն կներկրվի Հայաստան: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, գազատարի շահագործումն իրականացնելու է «ՀայՌուսգազարդ» ՍՊԸ-ն, իսկ գազատարը հանդիսանալու է «Բարձ լարման էլեկտրացանցեր» պետական ընկերության սեփականությունը: «Տնտեսապես արդյունավետ է, երբ գազատարը շահագործում է մասնագիտացած ընկերությունը, իսկ Հայաստանում այդպիսին է «ՀայՌուսգազարդը»: Բացառված չէ, որ հետագայում 40-կիլոմետրանոց գազատարը կդրվի «ՀայՌուսգազարդ»-ի հաշվեկշռի մեջ` որպես Հայաստանի կառավարության բաժնեմասի ավելացում այդ ընկերության սկզբնական կապիտալում: Եթե նման առաջարկ լինի եւ շահավետ պայմաններ լինեն, ապա ինչու նման քայլի չդիմել»,- նշել է Հայաստանի էներգետիկայի նախարարը, հաղորդում է Regnum-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |