Հրանտ Դինկը սպառնալիքներով նամակներ էր ստանում

PanARMENIAN.Net - «Մենք խորապես վշտացած ենք Հրանտ Դինկի սպանությամբ եւ խստորեն դատապարտում ենք այդ անմարդկային քայլը: Հայազգի Թուրքիայի քաղաքացի Հրանտ Դինկը 2007 թվականի հունվարի 10-ին իր սյունյակում գրել է, որ սպառնալիքներով նամակներ էր ստանում»,-ասվում է ARI MOVEMENT ՈԿԿ հայտարարության մեջ, որը ստացել է PanARMENIAN.Net ը: ՈԿԿ տնօրեն Ռանա Բիրդենի խոսքերով, Դինկը գրել է, որ «իրեն վախեցած աղավնի է զգում, սակայն գիտի, որ Թուրքիայում մարդիկ աղավնիներ չեն սպանում»: Ցավոք, ասվում է հայտարարության մեջ, լրագրողն իրավացի չէր: «Մենք կոչ ենք անում, որ հանրությունն այս դժվարին ժամանակներում զուսպ արձագանքի այս ամենին եւ մեր ցավակցությունն ենք հայտնում Դինկի ընտանիքին, նրա մերձավորներին եւ «Ագոս» թերթի աշխատակիցներին»,-նշվում է փաստաթղթում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---