ԵՄ-ն կարող էր իրականացնել Ղարաբաղի խնդրի կարգավորման բազմակողմանի ծրագիրը 9 փետրվարի 2007 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության վերջին հայտարարությունները վկայում են Հարավային Կովկասում նրա ավելի ակտիվ քաղաքականության մասին, «Նեզավիսիմոե վոեննոե օբոզրենիե»-ում լույս տեսած հոդվածում գրում է Նիդերլանդների թագավորական ՌՕՈՒ-ի փոխգնդապետ, Նիդերլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Մարսել դե Հաասը: Հոդվածում նաեւ նշվում է, որ «Հայտարարություններից անվտանգության ակտիվ քաղաքականության կարելի է անցնել Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռազմական առաքելության տեղակայումից հետո, որը չէր փոխարինի ռուս խաղաղապահներին, այլ դառնար կայունության աջակցության եւ վերակառուցման հավելյալ միջոց: Դա կհամապատասխաներ վրաց իշխանությունների կոչերին` հակամարտության շրջաններում միջազգային խաղաղապահներ տեղակայելու կապակցությամբ:Ռուսաստանը կարող է բողոքարկել մրացակից խաղաղապահ ուժերի տեղակայումը, սակայն նրա համար բարդ կլինի բացեիբաց հակազդել ԵՄ-ի նման առաքելության հաստատմանը, քանի որ Ռուսաստանը ցանկանում է լավ հարաբերությունների մեջ մնալ ԵՄ-ի հետ: Անջատողական շրջաններում ԵՄ-ի հնարավոր առաքելության տեղակայումը պետք է լինի Եվրամիության լայն գործողության մի մաս, որն օգտագործում է իր հատուկ սոցիալ եւ տնտեսական գործիքները կայունության ապահովման համար: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ երկարատեւ բանակցությունների անհաջողությունը` Եվրամիությունը կարող էր համապատասխան կերպ իրականացնել այդ հակամարտության կարգավորման բազմակողմանի ծրագիր: Ռազմական առաքելության տեղակայումը այստեղ եւս, սոցիալ եւ տնտեսական միջոցների հետ մեկ տեղ, կարող էին մոտեցնել քաղաքական կարգավորումը: Կայունացված Հարավային Կովկասը շահավետ կդառնար Կենտրոնական Ասիայից Հարավային Կովկասի տարածքով դեպի Եվրոպա էներգետիկ ներկրումների համար»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |