Գորան Լենմարկեր. 2007 թվականը պաշտոնական վերչակետ կդնի Ղարաբաղյան հակամարտության մեջ

PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ-ն վաղուց է զբաղվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով, այդ պատճառով չի կարելի պնդել, որ կազմակերպությունը ոչինչ չի անում: Մենք փորձում ենք օգնել երկու երկրներին լուծել այս խնդիրը, օգնում ենք խաղաղ գործընթացին, իսկ հիմնական աշխատանքը արտգործնախարարների աշխատանքն է»,- այսօր Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերը` ելույթ ունենալով Բաքվի պետական համալսարանի ուսանողների առջեւ: «Ես լավատես եմ եւ հավատում եմ, որ մենք կգտնենք այս հակամարտության լուծումը: Ամեն տարի սահամնի վրա երիտասարդներ են մահանում. ոմանց սպանում են, ոմանք ականների զոհ են դառնում, ոմանք էլ ողջ կյանքում հաշմանդամ են մնում»,- ասել է Գ. Լենմարկերը: Նրա տվյալներով, այսօր մոտ 100 հազար գաղթական կա, եւ այդ ամենը հերթական անգամ վկայում է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին: «Ես կարծում եմ, որ 2007 թվականը վերջակետ կդնի այս հակամարտության մեջ: Մենք որոշում կգտնենք, որը երկու կողմերին էլ կբավարարի»,- գտնում է ԵԱՀԿ ԽՎ նախագահը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---