Մոսկվա-Բաքու հարաբերություններից մեծ մասամբ կախված է Մոսկվա-Երեւան համագործակցության զարգացումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ Ադրբեջանի երկկողմանի հարաբերությունների վատթարացումը, որ սկսվեց 2006 թվականին, իր տրամաբանական շարունակությունն ստացավ 2007 թվականին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Նա ցավ է հայտնել, որ ռուսական արտաքին քաղաքականության այդ ուղղությունը մինչեւ հիմա մնում էր ստվերում ՌԴ-ի եւ ԱՊՀ պետությունների հարաբերությունների բարդ դինամիկայի ֆոնի վրա, խոսքը Վրաստանի եւ Բելառուսի մասին է, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պետությունների: «Մինչ դեռ, «ադրբեջանական ուղությամբ» ռուսական դիրքերի թուլացումը հղի է Հարավային Կովկասի ողջ աշխարհաքաղաքական պատկերի լուրջ փոփոխմամբ:



Բաքվի եւ Մոսկվայի միջեւ «սառեցումը» աջակցում է Ադրբեջանի եւ Վրաստանի դիրքերի մերձեցմանը: Եւ Բաքվին, եւ Թբիլիսիին միավորում է «տարածքային ամբողջականության» խնդիրը (որը սկզբից այս երկու պետություններին համախմբեց ՎՈՒՈՒԱՄ-ում, ապա` ՎՈՒԱՄ-ում) եւ չճանաչված պետությունների վերաբրեյալ Մոսկվայի հետ տեսակետների տարաձայնությունը: Թբիլիսի-Բաքու առանցքի ձեւավորումը աշխատում է Հարավային Կովկասում Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանի դիրքերի թուլացման հաշվին եւ մեծացնում է վերջինիս շահագրգռվածությունը ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ շփումների ընդլայնմամբ: Այդպիսով, Ռուսաստանի եւ Ադրբեջանի կառուցողական հարաբերություններից, մեծ մասամբ, որքան էլ տարօրինակ դա չհնչի, հայ-ռուսական ռազմավարական հահամագործակցության զարգացումը»- ասել է Մարկեդոնովը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---