Հոլանդական կուսակցությունը կոչ է անում դուրս մղել էթնիկ թուրքերին կառավարական կառույցներից17 փետրվարի 2007 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Հոլանդական Ազատության կուսակցությունը (PVV), որը դեմ է ներգաղթին, կոչ է արել արգելել այն քաղաքական գործիչների անդամակցությունը Նիդերլանդների խորհրդարանում եւ կաբինետում (կառավարության հիմնական գործադիր մարմին), որոնք երկքաղաքացիություն ունեն: Ինչպես հաղորդում է Turkish Daily News-ը, նման քաղաքական գործիչների թվին է պատկանում նաեւ խորհրդարանի պատգամավոր Նեբահաթ Ալբայրաքը, որը, հոլանդականից բացի, ունի նաեւ թուրքական քաղաքացիություն: «Երկքաղաքացիություն ունեցող քաղաքական գործիչները կարող են առաջ մղել սեփական շահերը հոլանդականի փոխարեն: Օրինակ, երբ քննարկվում էր Հայոց ցեղասպանության հարցը, մենք տեսանք երկքաղաքացիություն ունեցող քաղաքական գործիչների, որոնք հանդես էին գալիս թուրքական տեսակետից: Անթույլատրելի է, երբ հոլանդական կաբինետի անդամները ծառայում են օտար պետության շահերին»,-գրում է PVV-ն ներկայացնող պատգամավոր Սիեթցե Ֆրիցման կուսակցության վեբ-կայքում, որտեղ ներկայացված են օրենքում առաջարկվող ուղղումները: Կաբինետում ընդգրկված են երկու քաղաքական գործիչներ` Նեբահաթ Ալբայրաքը եւ Ահմեդ Աբութալիբը, որոնք Թուրքիայի եւ Մարոկկոի քաղաքացիներ են, միաժամանակ ունենալով Նիդերլանդների քաղաքացու անձնագիր: Ըստ հոլանդական NRC Handelsblad թերթի, Ալբայրաքը խորհրդարանի անդամ է, իսկ Աբութալիբը` Ամստերդամի քաղաքային խորհրդի անդամ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |