Բաքու. Կոսովոն եւ Ղարաբաղը որեւէ նմանություն չունեն

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն Կոսովոյի ծրագիրը չի տեսնում որպես նախադեպ Լեռնային Ղարաբաղի համար: Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի դիրքորոշումը եւ նրա անձնական դիրքորոշումն այնպիսիսն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ծրագրի հնարավոր ընդունումը կարող է նախադեպ դառնալ Լեռնային Ղարաբաղի համար` Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Ղազար Իբրահիմը նշել է, որ «չի կարելի համեմատել Կոսովոն ՎՈՒԱՄ տարածքի հակամարտություններին հետ: Կոսովոն եւ Լեռնային Ղարաբաղն առավել եւս չունեն որեւէ նմանություն եւ տարբեր պատմություն ունեն, ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը»:



Ղ. Իբրահիմը նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի համար որեւէ ինքնավարությունը պետք է լինի Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում»: ԱԳՆ ներկայացուցիչը նաեւ ասել է, որ ներկա դրությամբ, հիմնական նպատակը «շրջափակման վերացումն է, ստիպված վերաբնակիչների վերադարձը իրենց վայրերը, ժողովրդագրական հավասարակշռության վերականգնումը եւ տեղական բնակիչների միջեւ նորմալ հարաբերությունների ձեւավորումը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---