Միխայիլ Սահակաշվիլին հերքել է Վրաստանում ԱՄՆ ՀՀՊ համակարգերի տեղակայման մասին տեղեկությունը

PanARMENIAN.Net - Միխայիլ Սահակաշվիլին հերքել է Վրաստանի տարածքում ԱՄՆ ՀՀՊ համակարգերի տեղակայման մասին տեղեկությունը: Պատասխանելով ղազախ լրագրողների հարցին. «Որքանո՞վ է ճշմարիտ տեղեկատվությունը Վրաստանի տարածքում Ամերիկայի կողմից ՀՀՊ տարրերի տեղակայման մասին»` Միխայիլ Սահակաշվիլին կտրուկ պատասխանեց. «Ոչ ոք այդ մասին չի հայտարարել, այդ ամենը շահարկումներ են», հայտնում է «Թրենդը»:



Հիշեցնենք, որ ՀՀՊ հարցով գործակալության ղեկավար գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգը հայտարարել է, որ Պենտագոնը ցանկանում է ռադիոտեղորոշիչ կայան տեղադրել` Կովկասում ստեղծվող հակահրթիռային պաշտպանության համակարգի շրջանակներում: Ընդ որում, Հ. Օբերինգը չի ճշտել, թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---